ԱԳ նախարարն ԱՄԷ կմեկնի![]() 10 մարտի 2021 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այց է կատարելու Արաբական Միացյալ Էմիրություններ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Մարտի 11-ին կկայանան ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի ու Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի բանակցությունները: Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ.։ 2015թ.-ից Հայաստանում գործում է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը։ Հայաստանը եւ ԱՄԷ-ն արդյունավետ համագործակցություն են զարգացնում քաղաքական, տնտեսական, գիտական եւ կրթական բնագավառներում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |