ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական գործակցությունը![]() 10 մարտի 2021 - 19:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական գործակցության տարբեր ասպեկտներ։ «Անդրադարձ է եղել նաև ընթացիկ իրավիճակին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շրջաններում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, գրում է Interfax.ru-ն։ Նշվում է, որ Շոյգուի և Հարությունյանի բանակցությունները տեղի են ունեցել Հայաստանում քաղաքական ճգնաժամի ֆոնին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ի առավոտյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ հույս հայտնելով, որ որոշման կայացումն իրավական որոշակիություն կբերի և և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը: Օնիկ Գասպարյանն իր հերթին հայտարարել է, որ իր դիրքորոշումն անփոփոխ է՝ և հայտարարությունը, և պաշտոնից ազատման ամբողջ գործընթացը հակասահմանադրական են, և որ ինքը դիմել է Վարչական դատարան։ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ԳՇ պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ։ Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |