ԵԱՀԿ գործող նախագահը ՀՀ և Ադրբեջան կայցելի

ԵԱՀԿ գործող նախագահը ՀՀ և Ադրբեջան կայցելի

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մտադիր է առաջիկայում Հայաստան և Ադրբեջան այցելել: Այդ մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

2021թ. ԵԱՀԿ-ում նախագահում է Շվեդիայի Թագավորությունը:

«Օգտակար ճեպազրույց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ Ադրբեջան և Հայաստան իմ կատարելիք այցից առաջ»,- ասվում է գրառման մեջ։

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Անն Լինդեն պաշտոնական այցով փետրվարին այցելել էր Վրաստան, հետո՝ Մոլդովա։ Այն ժամանակ հայտարարվեց, որ այց ՀՀ և Ադրբեջան նախատեսված չէ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---