Հայաստանի կին քաղաքական գործիչները ծանոթանում են Անգլիայի, Շոտլանդիայի եւ Ուելսի խորհրդարանների աշխատանքին 7 մարտի 2009 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի «British Council»-ի գրասենյակը տեղեկացնում է, որ Երեւանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող «Wo/Men in Politics» ծրագրի շրջանակում 2009թ մարտի 9-14ը կայանալու է ճանաչողական այցելություն Մեծ Բրիտանիա, որին կմասնակցեն Հայաստանում գործող խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների 18 կին ներկայացուցիչ եւ ՀՀ ԱԺ 3 պատգամավոր` Արմեն Մելիքյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), Ռաֆիկ Գրիգորյանը (ՀՀԿ խմբակցություն) եւ Արտյուշ Շահբազյանը (ՀՅԴ խմբակցություն): Այցելության նպատակը Հայաստանի քաղաքական գործիչներին Մեծ Բրիտանիայի խորհրդարանական համակարգին, պառլամենտականների օրենսդրական գործունեության հետ ծանոթացնելն ու համագործակցության հնարավորության ստեղծելն է: Այցի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ նաեւ կանանց եւ տղամարդկանց իրավունքների, հավասար հնարավորությունների քաղաքականության վերաբերյալ օրենքներին ու դրանց կիրառմանը Մեծ Բրիտանիայում: Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ Անգլիայի, Ուելսի եւ Շոտլանդիայի խորհրդարաններ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |