«Քաղաքատեղի Արտաշատի» տարածքում ուրարտական աղյուսե պարսպապատ է փլուզվել

«Քաղաքատեղի Արտաշատի» տարածքում ուրարտական աղյուսե պարսպապատ է փլուզվել

PanARMENIAN.Net - Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածքում տեղ-տեղ փլուզվել է ուրարտական աղյուսե պարսպապատը՝ առատ տեղումների պատճառով։

Փաստն արձանագրել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արարատի մարզային ծառայության աշխատակիցներ, պետ Ռոման Կարապետյանն ահազանգել է ՊՈԱԿ։

Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից մեկն է (մ. թ. ա. II – մ. թ. IV դդ.): Այն կառուցել է Հայոց Արտաշես I թագավորը` մ. թ. ա. 180-170-ական թվականներին: Քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետական հուշարձանների բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մշակույթի և արվեստի եզակի նմուշներ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---