ՀՀ-ում կորոնավիրուսի 795 նոր դեպք կա և 11 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 795 նոր դեպք կա և 11 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 177,899-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 795-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 11 դեպք է գրանցվել, 10-ը՝ կորոնավիրուսից և 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3253 դեպք կա, այլ պատճառով՝ 836։

Ապաքինվել է ևս 257 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 165,975 է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 7835-ի։

Մարտի 12-ին 4464 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 770,343 թեստավորում։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---