Այվազյանն Արգենտինայի ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախում հումանիտար վիճակը

Այվազյանն Արգենտինայի ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախում հումանիտար վիճակը

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արա Այվազյանը Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ հեռախոսազրույցում տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի համատեքստում ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Նախարարները գոհունակություն են հայտնել հայ-արգենտինյան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ` ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական ջանքեր ձեռնարկելու՝ գործակցության օրակարգն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ: Այս համատեքստում երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է արգենտինահայ համայնքի կարևոր դերակատարությունը երկկողմ բարեկամության ամրապնդման գործում:

Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել բազմակողմ ձևաչափերում ձևավորված սերտ փոխգործակցությունը լայն օրակարգի շուրջ։

Ավելի վաղ Այվազյանը Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպման արդյունքներով հայտարարությունում նշել է, որ ԼՂ հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---