Ծառուկյան. Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի` ում է վստահելու իշխանությունը

Ծառուկյան. Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի` ում է վստահելու  իշխանությունը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, հայտարարել է, որ ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը: Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյբուքյան իր էջում։

«Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը:

Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Խաղաղություն հայ ժողովրդին, Աստված պահապան բոլորիս»,-ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Նա այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր ընդունելի է ԼՀԿ համար։

Մարտի 13-ին նախագահը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ էր կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: Նախագահը հանդիպել է նաև ԼՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների ղեկավարների , ՀԴԿ նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի և այլ քաղաքական ուժերի հետ։ Հայրենիքի փրկության շարժումը կարծում է, որ նախ պետք է հրաժարական տա Փաշինյանը, ազգային համաձայնության կառավարություն ստեղծվի, որը 1 տարուց ԱԺ ընտրություններ կկազմակերպի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---