Վանեցյանի կուսակցությունը կմասնակցի արտահերթին. Գուցե դաշինք կազմեն

Վանեցյանի կուսակցությունը կմասնակցի արտահերթին. Գուցե դաշինք կազմեն

PanARMENIAN.Net - «Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրություններին։ Այդ մասին հայտնել է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«90 տոկոսով վստահ ենք, որ կլինեն արտահերթ ընտրություններ, և մենք անպայման կմասնակցենք, հնարավոր է` դաշինք կազմենք։ Մասնակցելու ենք, որպեսզի ժողովուրդն ունենա իշխանության այլընտրանք, որպեսզի կարողանա այլ ուժի օգտին քվեարկել»,- ասել է Հակոբյանը։

Նրա խոսքով` իհարկե՝ ենթադրում են, որ ընտրությունները կեղծվելու են, քանի որ հանրահավաքների կազմակերպումից ամեն ինչ պարզ է դառնում։

«Բայց մենք՝ որպես ընդդիմություն, պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր ռեսուրսները և օգտվենք այդ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Եթե մենք այսօր չմասնակցենք ընտրություններին, ով գիտի, թե մեկ էլ երբ կլինեն ընտրություններ, կամ կլինեն դրանք ընդհանրապես», - ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Նա այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր ընդունելի է ԼՀԿ համար։

Մարտի 13-ին նախագահը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ էր կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: Նախագահը հանդիպել է նաև ԼՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների ղեկավարների , ՀԴԿ նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի և այլ քաղաքական ուժերի հետ։ Հայրենիքի փրկության շարժումը կարծում է, որ նախ պետք է հրաժարական տա Փաշինյանը, ազգային համաձայնության կառավարություն ստեղծվի, որը 1 տարուց ԱԺ ընտրություններ կկազմակերպի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---