Պետական դավաճանության և լրտեսության համար նաև՝ ցմահ ազատազրկում․ Նախագիծն ընդունվել է![]() 25 մարտի 2021 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Պետական դավաճանության և լրտեսության համար պատիժները խստացնող և նաև ցմահ ազատազրկում սահմանող օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել էր «Բարգավաճ Հայաստանը»։ Պետական դավաճանության համար սահմանվում է 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսության համար` 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Հիմնավորման մեջ նշվում է, որ «Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում ի հայտ եկան պետական դավաճանության կամ լրտեսության դեպքեր՝ ի ցույց դնելով իրավական կարգավորումներում առկա բացերը: Վերոնշյալ դեպքերը ցույց են տալիս, որ ներկայիս կարգավորումները չեն կանխարգելում պետական դավաճանության կամ լրտեսության իրականացումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում որպես կանխարգելող գործոն սահմանել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված խիստ պատժի չափը՝ քսան տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում»: Մինչ այդ դավաճանությունը պատժվում էր 10-15 տարի ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսությունը՝ 8-15 տարի ժամկետով ազատազրկմամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |