Վարչապետն ու Իրաքի ՊՆ ղեկավարը քննարկել են ռազմատեխնիկական, ռազմաբժշկական ոլորտներում գործակցությունը![]() 26 մարտի 2021 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադ Սաադունի Խատաբի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը նշել է, որ ՀՀ-ն Իրաքը դիտարկում է որպես վստահելի գործընկեր՝ հիմնված ամուր պատմամշակութային կապերի վրա: Զրուցակիցները քննարկել են ռազմատեխնիկական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության սերտացմանը վերաբերող մի շարք հարցեր և կարևորել Երևանում երկու երկրի պաշտպանական գերատեսչությունների միջև համապատասխան հուշագրի ստորագրումը: Ջումա Ինադ Սաադունի Խատաբի խոսքով՝ Իրաքի կառավարությունը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնմամբ: Իրաքի պաշտպանության նախարարը կարևորել է Զինված ուժերի ոլորտում փոխգործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Իրաքի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերվող հավասարակշռված դիրքորոշումը: Վարչապետն անդրադարձել է Իրաքի հետ տնտեսական կապերի զարգացմանը և հույս հայտնել, որ 2021թ․ նախանշված երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով հնարավոր կլինի նոր ազդակ հաղորդել նաև առևտրատնտեսական կապերին: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Իրաքի իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությունը, ինչը հնարավորություն է տալիս հայկական սփյուռքին պահպանել կրոնական արժեքներն ու նպաստել երկրի զարգացմանը: Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և Իրաքի պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբը ստորագրել են երկու երկրների ՊՆ-ների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին մտադրությունների վերաբերյալ համաձայնություն, որով սահմանվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության 13 ոլորտ: Փաստաթղթով նախատեսվում է նաև նախապատրաստել և ստորագրել ՀՀ ՊՆ և Իրաքի ՊՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Իրաքի Հպաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-ին այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |