ԱԳ փոխնախարարը ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցչի հետ զրույցում կարևորել է Արցախ փաստահավաք խմբի գործուղումը

ԱԳ փոխնախարարը ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցչի հետ զրույցում կարևորել է Արցախ փաստահավաք խմբի գործուղումը

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը և ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավար Նիկոլա Կասիանիդեսը տեսակապով զրույցում անդրադարձել են ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության հարցին և այդ համատեքստում ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից փաստահավաք առաքելություն Արցախ ուղարկելու կարևորությանը:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հրատապությունը՝ հաշվի առնելով հայկական հուշարձանների դիտավորյալ ոչնչացման, դրանց սրբապղծման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող հետևողական քայլերը։

Ապիտոնյանն անդրադարձել է հայկական մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսևորումներին: Մասնավորապես, նշվել է, որ համացանցում BBC լրատվական ծառայության կողմից շրջանառվել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է՝ Մեխակավան բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին հիմնովին ավերվել է:

Անդրադառնալով փաստահավաք առաքելության նախապատրաստական աշխատանքներին՝ ԱԳ նախարարի տեղակալը խիստ մտահոգություն է հայտնել ՅՈւՆԵՍԿՕ-ի արդյունավետ ներգրավմանը խոչընդոտելու ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության առնչությամբ:

Ընդգծվել է, որ առաքելությունը շահարկելու և անհարկի քաղաքականացնելու Ադրբեջանի փորձերը բոլորովին անընդունելի են: Շեշտվել է առաքելությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից ի սկզբանե հայտարարված և 1954թ․ Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության միջկառավարական կոմիտեի հայտարարությունում վերահաստատված ձևաչափով անցկացնելու կարևորությունը։

ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը խստիվ դատապարտել է Ադրբեջանի հսկողության տակ անցած Մեխակավանի (Ջաբրայիլ) հայկական Զորավոր Սբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը, որի անհետացման մասին հայտնել է BBC-ն։ Հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում «Իսլամական պետությանը» բնորոշ ձևով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---