ՌԴ դեսպան․ Կարծում եմ՝ գերիների հարցը կքննարկվի ԱԳ նախարարների հանդիպմանը

ՌԴ դեսպան․ Կարծում եմ՝ գերիների հարցը կքննարկվի ԱԳ նախարարների հանդիպմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը կարող է քննարկվել նաև հայ գերիների վերադարձի հարցը, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Համոզված եմ, որ հետագայում ևս կարվի ամեն բան, որպեսզի այս հարցն իսկապես լուծվի, ու լուծվի հնարավորինս շուտ։ Մեր դիրքորոշումը դուք գիտեք, ու, իհարկե, ավելի տրամաբանական մոտեցում է բոլորը բոլորի դիմաց փոխանակումը։ Արվում է հնարավորը, և կարծում եմ՝ այո, հանդիպումների ընթացքում այս թեման ևս կքննարկվի», - ասել է Կոպիրկինը, փոխանցում է Aysor.am-ը։

Դեսպանի խոսքով՝ գերիների ու, առհասարակ, պահվող անձանց վերադարձի հարցն առաջնահերթություններից մեկն է, այդ թվում` Ռուսաստանի ղեկավարության, խաղաղապահ անձնակազմի աշխատանքի առումով։

«Սա հեշտ լուծվող հարց չէ, բայց աշխատանքները տարվում են և այս ուղղությամբ գրանցվում են որոշակի հաջողություններ», - ասել է դեսպանը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---