Զոհրաբյան․ ԲՀԿ-ն ՌԴ-ի ռազմաքաղաքական դաշինքի նախագիծ կներկայացնի![]() 26 մարտի 2021 - 15:27 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շուտով կներկայացնի Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական դաշինքի մանրամասն նախագիծ, ասել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Մենք կարծում ենք` ժամանակն է, որ Ռուսաստանի հետ Հայաստանը կնքի նոր ռազմաքաղաքական դաշինք, և շատ շուտով մանրամասն նախագիծ կներկայացնենք»,- ասել է նա, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Պատգամավորն անդրադարձել է նաև Արցախի ԱԺ-ից կողմից ռուսերենը պաշտոնական լեզու ընդունելու որոշմանը՝ նշելով, որ այն տրամաբանական էր։ «Մենք պիտի հասկանանք ստեղծված իրավիճակի նրբությունը։ Ի վերջո հայերենը մնում է պետական լեզու։ Երկրորդ լեզուն դառնում է ռուսերենը։ Մենք պիտի հասկանանք, որ Արցախի 75% կորստից հետո, լինենք անկեղծ, այսօր Ռուսաստանը՝ որպես նաև Արցախի անվտանգության երաշխավոր, իր անչափ մեծ դերակատարումն ունի», - ասել է նա։ Մարտի 25-ին Արցախի ԱԺ-ն օրինագիծ է ընդունել,որի համաձայն` ռուսերենը երկորդ պաշտոնական լեզու է ԱՀ-ում: 44-օրյա պատերազմից հետո Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |