ԱԳՆ․ Ադրբեջանը խոչընդոտում է Լաչինի միջանցքով հումանիտար օգնության փոխանցումը![]() 26 մարտի 2021 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, շարունակում է գերության մեջ պահել հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին, խոչընդոտել Լաչինի միջանցքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը, այս մասին հայտարարել է հայկական կողմը՝ Հայաստան-Եվրամիություն երկխոսության հերթական նիստի ժամանակ։ Նիստը կայացել է մարտի 25-ին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի համանախագահությամբ, մասնակցել են նաև Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները և Մարդու իրավունքների պաշտպանը։ ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը ներկայացրել է Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի հետևանքները։ Նիստի ընթացքում քննարկվել է մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ դատական և քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումները, հակախտրականության քաղաքականությունը, աշխատանքային իրավունքները, ընտրական բարեփոխումները։ ԵՄ կողմից նիստին առաջին անգամ մասնակցել է մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |