Այվազյանն ու Արցախի ԱԺ նախագահը խոսել են գերիների վերադարձի մասին![]() 26 մարտի 2021 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը և աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խոսել են հայ ռազմագերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետպատերազմյան Արցախում առաջացած սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ժամանակածին խնդիրները, անդրադարձել դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ասվում է Արցախի Ազգային ժողովի հաղորդագրության մեջ։ Զրուցակիցները երկուստեք դատապարտելի են համարել Ադրբեջանի որդեգրած հայկական կրոնական և պատմամշակույթային ցեղասպանությունը, այս առումով կարևորել արտաքին գերատեսչության՝ միջազգային կառույցներին ուղղված կոչերը: Հանդիպմանը Թովմասյանը, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, նշել է. «Ճգնաժամային իրավիճակում հայտնված ցանկացած պետության համար լավագույն տարբերակը, թերևս, արտահերթ ընտրությունների անցակցումն է: ՀՀ-ում ստեղծված իրադրությունը ինքնին պահանջում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Եթե ուզում ենք ունենալ անվտանգ Արցախ, ապա պետք է ունենանք կայուն Հայաստան և հզոր Սփյուռք»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում պահվող հայ գերիներին կրկին «ահաբեկիչ ու դիվերսանտ» է անվանել՝ հայտարարելով, որ Հայաստանին են փոխանցել բոլոր ռազմագերիներն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |