Ռոումինգը ԵԱՏՄ-ում նախատեսվում է չեղարկել 2022-2023թթ․

Ռոումինգը ԵԱՏՄ-ում նախատեսվում է չեղարկել 2022-2023թթ․

PanARMENIAN.Net - Ռոումինգը ԵԱՏՄ տարածքում նախատեսվում է չեղարկել 2022-2023թթ․։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հակամենաշնորհային կարգավորման հանձնաժողովի նախարար Արման Շակկալիևը Մոսկվա-Մինսկ-Երևան-Նուրսուլթան-Բիշքեկ տեսակամրջի ժամանակ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

ՌԴ և Բելառուսի միջև ռոումինգի չեղարկման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, իսկ փորձը կիրառվելու է նաև ԵԱՏՄ մյուս երկրներում։

Ռոումինգի չեղարկման վերջնաժամկետը 2025թ․ է, սակայն, ըստ Շակկալիևի, հանձնաժողովը մտադիր է հասնել դրան արդեն 2022-2023թթ․։

«Մենք արդեն կազմել ենք գործողությունների ծրագիրը, որն առաջիկայում կներկայացնենք մեր երկրների կառավարույթուններին»,-ասել է նա։

Վերջին տարիներին ԵԱՏՄ տարածքում ռոումինգի սակագներն էականորեն նվազել են։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---