Հայաստանի ընդդիմությունը համաձայն չէ իր ռազմավարության փոփոխման մասին հայտարարությունների հետ

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո որոշ քաղաքական ուժեր սկսել են խոսել, թե ընդդիմությունը, մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), փոխել է գործողությունների ոճն ու ռազմավարությունը` որդեգրելով առավել մեղմ ու հավասարակշռված քաղաքական գիծ: Այսօր մամլո ասուլիսում իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը առավել շրջահայաց քաղաքականության է անցել, իսկ «Ժառանգություն» կուսակցությունը փորձում է ավելի կոշտ դիրքերից հանդես գալ:



PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե ոչինչ չի փոխվել ոչ ռազմավարական, ոչ էլ մեթոդաբանության առումով: «Մենք միշտ նույն մեթոդներով ենք պայքարել եւ կշարունակենք մեր պայքարը, իսկ ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի հայտարարությանն, ապա ես կարծում եմ, որ նա սկսել է նկատել այն, ինչ նախկինում չէր տեսնում»,-հայտարարել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---