Մարուքյան․ Փաշինյանի ու Քոչարյանի հետ կոալիցիան բացառվում է![]() 1 ապրիլի 2021 - 18:16 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշում չունի, բացառվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիան, եթե նրանցից մեկը վարչապետ ընտրվի, հայտարարել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ «Եթե էս երկրում համերաշխություն չեղավ, մենք չենք կարող բանակը վերականգնել, փախստակաների, հաշմանդամների խնդիրները լուծել», –ասել է նա՝ կարևորելով համերաշխ մթնոլորտի հաստատումը։ Մարուքյանի խոսքով`պետք է բացառվի, որ վարչապետ լինի Փաշինյանը և նախկին իշխանության որևէ ղեկավար: «Արտահերթ ընտրություններին 20 ուժ է մասնակցում, այսինքն` ձեր կարծիքով ժողովուրդը կրա՞կն է ընկել Նիկոլ Փաշինյանի և նախկինների ձեռը: Հետո «Լուսավոր Հայաստանը» պրոքսի ուժ չի, որ մասնակցի ինչ-որ մեկին կպնի: Մենք մասնակցում ենք, որ գանք առաջ»,-ասել է նա: Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |