Young Turks լեյբլը փոխել է անունը՝ Ցեղասպանության կազմակերպիչների հետ ասոցացվելու պատճառով

Young Turks լեյբլը փոխել է անունը՝ Ցեղասպանության կազմակերպիչների հետ ասոցացվելու պատճառով

PanARMENIAN.Net - Բրիտանական անկախ երաժշտական լեյբլ Young Turks-ը (Երիտասարդ թուրքեր) փոխել է իր անունը՝ հանելով Turks բառը (թուրքերը) և թողնելով միայն Young-ը, քանի որ այդ անվանումն ասոցացվում է 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքերի հետ, այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է լեյբլի հիմնադիր Կայուս Պոուսովը։

Նա նշել է, որ որոշումն ընդունվել է երկարատև քննարկումների արդյունքում և հիշեցրել, որ լեյբլի անունը տրվել է Ռոդ Սթյուարտի՝ 1981-ին թողարկված «Երիտասարդ թուրքեր» հիթի պատվին։ Նրա խոսքով՝ այդ անվանումը 2005-ին «իդեալական էր արտահայտում, այն, թե ով են իրենք»։

Պոուսովը խոստովանել է, որ այդ ժամանակ լեյբլի հետ կապ ունեցողները չեն իմացել տերմինի ամբողջ նշանակությունը և տեղյակ չեն եղել, որ երիտթուրքերն են իրականացրել 1915-ի Հայոց ցեղասպանությունը։ Նրա խոսքով՝ իրենք գիտակցում են, որ այդ անվանումը «մարդկանց համար ցավի աղբյուր է»։

Լեյբլի հիմնադիրն իրենց որոշումը ճիշտ է անվանել ու նշել, որ ապրիլի 24-ին ընդառաջ Լոնդոնի հայկական համալսարանին նվիրատվություն է արել։

Անվանման փոփոխությունը վերաբերել է նաև Young-ի մյուս կազմակերպություններին՝ արդեն Young Artists-ին ու Young Songs-ին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---