Քոչարյանը՝ Զաքարյանին․Եթե կարդաք Ապրիլյանի զեկույցը` կփշաքաղվեք, թե ինչ բացահայտումներ կան

Քոչարյանը՝ Զաքարյանին․Եթե կարդաք Ապրիլյանի զեկույցը` կփշաքաղվեք, թե ինչ բացահայտումներ կան

PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու չի հրապարակում ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը, ասել է, որ 44-օրյա պատերազմը խանգարեց, որ այն իր ընթացակարգով ներկայացվեր Ազգային ժողովին։

«Մի քանի ամիս պաշտպանության փոխնախարար աշխատած Արտակ Զաքարյանն ասում էր, որ թաքցնում ենք, որովհետև ասելու բան չունենք։ Հատուկ ասում եմ Արտակ Զաքարյանի համար, եթե ունի պետական գաղտնիքի մասին օրենքից օգտվելու հնարավորություն, կունենա կարդալու հնարավորություն, և ձեր ջանը կփշաքաղվի, թե ինչ բացահայտումներ ունի քննիչ հանձնաժողովը»,-ասել է պատգամավորը, գրում է Pastinfo-ն։

Վերջինս նշել է, որ զեկույցը շատ մեծ ծավալ ունի՝ 97 էջ։

«Ապրիլյան քննիչ հանձնաժոողովի զեկույցը շատ մեծ ծավալ ունի և շատ սպասելի է այսօր»,-ասել է նա։

Ավելի վաղ Զաքարյանը հայտարարել էր, թե իշխանությունները վախենում են հրապարակել իրենց իսկ ստեղծած Ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը, քանի որ այն ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունները խաբել են ժողովրդին։ Նա նշել է, որ Ապրիլյանից հետո Ալիևը հայտատարեց, որ իրենց փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---