ՌԴ ԱԴԾ գեներալ-լեյտենանտի աղջիկը կրակել է ինքն իրեն․ Ինքնասպանության հասցնելու հոդվածով քրգործ կա

ՌԴ ԱԴԾ գեներալ-լեյտենանտի աղջիկը կրակել է ինքն իրեն․ Ինքնասպանության հասցնելու հոդվածով քրգործ կա

PanARMENIAN.Net - 2021-ի ապրիլի 11-ին ոստիկանության Զեյթունի բաժին ահազանգել են, որ կինն ինքնասպան է եղել պատշգամբում՝ կրակելով ինքն իրեն, փոխանցում է Քննչական կոմիտեն։

Դիակի կողքին հայտնաբերվել է նրա հորը պարգևատրված «Մակարով» տեսակի ատրճանակը՝ 7 փամփուշտով, մեկ կրակված պարկուճ ու մեկ գնդակ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մահացածի հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտ է։

Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը): Նախաքննությունը շարունակվում է։

1981-ին ծնված կինը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային միջանցիկ վնասվածք։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---