Դատական օրենսգիրքը հակասում է Սահմանադրությանը. Նախագահը դիմել է ՍԴ![]() 12 ապրիլի 2021 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանի ստորգարմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքն առերևույթ հակասում է Սահմանադրությանը, Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ մայր օրենքին դրա համապատասխանության հարցը որոշելու: Նախագահականից հիմնավորել են, թե առաջարկվող կարգավորումներն «իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից»: «Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է դատաիրավական ոլորտում բարեփոխումները և գտնում է, որ դրանք պետք է կատարվեն համակարգային ձևով՝ հստակ ռազմավարության հիման վրա՝ ընդհանուր տեսլականի շրջանակում,-նշել են նախագահականից։ Օրենքը և հարակից օրենքները Ազգային ժողովը Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացրելլ 2021թ. մարտի 22-ին: Օրենքը նախատեսում է դատավորների որոշակի ներքին մասնագիտացում՝ հիմնված գործի, դրա բարդության վրա։ Նախատեսվում է նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, Բարձրագույն դատական խորհրդում այն քննարկելու խնդիրը՝ առանց իրավասու մարմինների կողմից նախապես կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |