ԳՇ պետն ու Իրանի դեսպանը քննարկել են պաշտպանական բնագավառում գործակցությունը![]() 13 ապրիլի 2021 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինի հետ հանդիպմանը քննարկել է պաշտպանական բնագավառում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը նաև կարևորվել են երկու երկրի բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը, տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |