Մարուքյան․ Բացառում եմ Փաշինյանի կամ Քոչարյանի վարչապետությամբ որևէ կոալիցիայի անդամ լինելը

Մարուքյան․ Բացառում եմ Փաշինյանի կամ Քոչարյանի վարչապետությամբ որևէ կոալիցիայի անդամ լինելը

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բացառում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարչապետությամբ որևէ կոալիցիայի անդամ լինելը: Այդ մասին հայտնել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նա նշել է, որ իրենք ուզում են առաջիկա ընտրարշավը լինի ծրագրային-գաղափարական, բայց այս ընթացքում ինքը տեսնում է, որ դա հնարավոր չի դառնա, «լինելու է էլի սև ու սպիտակի ընտրարշավ»։

«Էդ քարոզարշավի մեջ մենք ուզում ենք ուղղակի մեր ժողովրդին ասել, որ մենք այս ընտրություններին համաձայնել ենք և ընտրությունները որպես լուծում բերել ենք ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար, ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Որովհետև եթե պետք է վերընտրվի, էլ ընտրություն անելու իմաստը ո՞րն է։ Մինչև 2023 թվականը ինքն ունի իշխանություն, թող իր իշխանությունն իրացնի։ Կամ որ 1998 թվական տեղափոխվենք, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն ընտրվի։ Մենք համաձայնել ենք այս ընտրություններին, որ փոփոխություն տեղի ունենա այս երկրում»,- հայտարարել է Մարուքյանը՝ նշելով, որ գործող իշխանության հետ անհնար է դիմագրավել առկա մարտահրավերներին։

Նա նշել է նաև, որ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարան անցնելու խնդիր ընդհանրապես չունի, խնդիր ունի իր մանդատները բազմապատկելու։

Հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են։ Դրանց մասնակցելու է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ դաշինքով։ Ավելի վաղ ԲՀԿ-ն հայտարարել է, որ իրենք միայնակ են մասնակցելու ընտրություններին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---