ԱԺ փոխխոսնակ․ Թուրքիայի հետ ապագա ունեցել և կառուցել են այն մարդիկ, ովքեր Արցախը և պատերազմը տանուլ են տվել14 ապրիլի 2021 - 20:45 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Թուրքիայի հետ ապագա ունեցել և կառուցել են այն մարդիկ, ովքեր Արցախը և պատերազմը տանուլ են տվել։ Այդ մասին նա ասել է, պատասխանելով այն հարցին, թե Հայաստանն ու Արցախը թուրքերի՞ հետ ունեն ապագա, թե առանց թուրքերի։ ԱԺ-ում «Իմ քայլի» պատգամավորները հոտնկայս ծափահարեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում, երբ նա ամբիոնից ասաց, որ Հայաստանն ու Արցախն ունեն ապագա։ «Թուրքերի հետ ապագա ունեն այն մարդիկ, որոնք 25 տարի վաճառել են: Այդ մարդկանց անունները հայտնի են: Թուրքիայի հետ ապագա ունեցել են և կառուցել են այն մարդիկ, ովքեր Արցախը և պատերազմը տանուլ են տվել: Դրա պատասխանը դահլիճում տրվեց»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։ Սիմոնյանին հարցրել են՝ ունենք զոհեր, գերեվարվածներ, Արցախի կորուստ, այս իրավիճակում ինչո՞ւ էին ծափահարում հոտնկայս: Նա պատասխանել է. «Որովհետև Հայաստանը, Արցախը ապագա ունի: Եթե կա մարդ, որը մտածում է՝ Հայաստանը, Արցախը ապագա չունի, ուրեմն հաջողություն այդ մարդկանց»: Այն հարցին ի պատասխան, թե Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ապագա ունի՝ Սիմոնյանը սկսել է բղավել, թե Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը ապագա չունի, իսկ ՀՀ-ն ու Արցախը ապագա ունեն. «Ծափահարություններ բոլորին»: Նորից կրկնելով Փաշինյանի խոսքերը և ծափ տալով՝ Ալեն Սիմոնյանը մտել է նիստերի դահլիճ, մեկ վայրկյան անց դուրս եկել և ասել. «Մեր օրոք ոչ մի բան չի հանձնվել, հանձնվել է այն ժամանակ»: Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին ԱԺ-ում պատասխանել է պատգամավորների հարցերին, խոսել ԼՂ հարցով բանակցային գործընթացի մասին և անդրադարձել ՀՀ նախկին ղեկավարների հայտարարություններին։Փաշինյանի խոսքով՝ իր կառավարությունը ԼՂ հարցը ժառանգել է փակուղային, նախապատերազմական վիճակում։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |