Բաքվում «ատելության պուրակի» ստեղծմանը իտալական ընկերություններ են մասնակցել16 ապրիլի 2021 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Բաքվում բացված այսպես կոչված «ռազմական ավարի պուրակը», որտեղ, ցուցադրված են նաև ձեռնաշղթաներով և ծեծի ենթարկված հայ զինվորների մանեկեններ, ստեղծվել է իտալական ընկերությունների մասնակցությամբ։ 2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Բաքվում բացվել է 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ», որը կոչվում է «ռազմական ավարի պուրակ»։ Այդտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են նաև հայ զինվորների սաղավրատներ, ինչպես նաև հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Ըստ Ադրբեջանում հրապարակված հաղորդագրություններ, G Group International ընկերությունը, որը զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ, դեռևս փետրվարին է մասնագետներ գործուղել Բաքու։ «Թանգարանի» կառուցմանը մասնակցել է նաև իտալական 120 grammi :: laboratorio di architettura ճարտարապետական ընկերությունը։ Ընթերցեք նաև․Ադրբեջանցիները երեխաներին տանում են «ռազմավարի պուրակ»՝ հայերի դիերից հանած սաղավարտների հետ խաղալու Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |