Նազարյան․ Ընդդիմության նպատակը մեղավոր նշանակելն է՝ բոլոր մեղքերի համար մի թիրախ գտնելով![]() 16 ապրիլի 2021 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Պատերազմի պատճառների և ընթացքի վերաբերյալ խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ մեղադրական բնույթի հարցեր տվողները հակասում են իրենք իրենց, հայտարարել է ԱԺ-ում փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։ Որպես օրինակ նա բերել է ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանի արձագանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ջաբրայիլի ուղղությամբ հակահարձակման քննարկման ժամանակ մոդերատորություն անելու մասին խոսքերին՝ «ինչ է նշանակում գեներալները որոշում էին, Դուք բազմիցս հայտարարում էիք, որ Դուք եք գլխավոր հրամանատարը, և ահա, փաստորեն գեներալներն են որոշում»։ Նազարյանը զարմանք է հայտնել, որ Գորգիսյանը վրդովվել է այն բանից, որ գեներալներն են որոշել, ու միաժամանակ վրդովվում նոյեմբերի 9-ի հայտարարությունը միանձնյա ստորագրելու մեջ։ «Ինչու՞մ եք մեղադրում՝ միանձնաբար գործելու՞, թե կարծիք հարցնելու համար, ո՞րն է ձեր մեղադրանքը», - ասել է նա։ «Բացարձակ ոչ մի կերպ չեք օգնում, որ պատերազմի և դրա ընթացքի պատճառները հասկանալի դառնան, ավելի եք խճճում, դուք չեք զգում այս բեռը, քանի որ պատասխանատվություն չեք զգում, ձեզ թույլ եք տալիս լինել անպատասխանատու», - նշել է նա։ «Կողմնորոշվեք», ասել է նա` կասկած հայտնելով որ ընդդիմության ցանկությունը պատերազմի հանգամանքները հասկանալն է։ «Ես չեմ մտածում, որ դուք մտածողության խեղում ունեք ու այդ պատճառով մեղադրում եք, միաժամանակ անելու ու չանելու մեջ», - ասել է նա, հայտարարելով, որ ընդդիմության նպատակը մեղավոր նշանակելն է՝ բոլոր մեղքերի համար մի թիրախ գտնելով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |