Նուլանդ․ Պետք է վստահ լինենք, որ պահպանվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը![]() 17 ապրիլի 2021 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան դիվանագիտության վետերան, դեսպան Վիկտորիա Նուլանդը, որն առաջադրվել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում, պատասխանելով հայ գերիների, պատերազմից հետո ԼՂ և ՀՀ վիճակի մասին հարցին, ասել է, որ պետք է հասնել գերիների ազատ արձակմանը, պետք է վստահ լինել որ պահպանվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այդ մասին Նուլանդը խոսել է իր նշանակման կապակցությամբ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի ՀՀ-ին և Հարավային Կովկասին վերաբերող հարցերին, գրում է «Ամերիկայի ձայնը»։ «Անցած աշնանը Թուրքիայի լիակատար աջակցությամբ Ադրբեջանի հարձակումը հայ ժողովրդի դեմ, իմ կարծիքով, անասելի ողբերգություն է։ Այդ պատերազմի ընթացքում ամերիկյան բարձր մակարդակի դիվանագիտության բացակայությունն աններելի է, և մենք պետք է կանխենք հետագայում դրա կրկնությունը», - ասել է Մենենդեսը՝ կոչ անելով ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում: Ի պատասխան՝ Վիկտորիա Նուլանդը շեշտել է, որ ավելի քան երկու տասնամյակ աշխատել է Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂ խնդրի շուրջ: Նա ԼՂ շուրջ տեղի ունեցածը որակել է «ամբողջական ողբերգություն շատերի համար տարածաշրջանում»: «Պետք է հասնենք գերիների ազատ արձակմանը, պետք է վերականգնենք մարդասիրական օգնության տրամադրումը, պետք է վստահ լինենք, որ պահպանվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որպեսզի երկիրը կարող լինի ինքնուրույն կայացնել սեփական որոշումները»,- ասել է Նուլանդը։ Նա հավելել է, որ պետք է խոսել ԱՄՆ դաշնակից Թուրքիայի հետ: «Լուրջ աշխատանք ունենք կատարելու մեր երկկողմ հարաբերություններում, որպեսզի փարատվեն մեր մտահոգությունները ոչ միայն այն կապակցությամբ, թե ինչ է անում Թուրքիան իր երկրի սահմաններից դուրս, այլև՝ իր երկրի ներսում»,- ասել է Նուլանդը: Սենատոր Մենենդեսը նաև ամերիկյան վարչակազմից պահանջել է մարդասիրական օգնություն հատկացնել Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերին, ներառյալ՝ ականազերծման ծրագրի իրականացումը։ Պետքարտուղարի տեղակալի թեկնածուն կարևորել է կովկասյան երկրներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Նա կողմնակից է ակտիվ դիվանագիտության, բարձրաստիճան ղեկավարության հետ երկխոսության՝ ԱՄՆ-ի տնտեսական և մարդասիրական գործիքակազմի ակտիվ կիրառմամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |