Վրաստանում ադրբեջանցին կացնահարել է ոստիկանին, երբ իրեն փորձել են ձերբակալել

Վրաստանում ադրբեջանցին կացնահարել է ոստիկանին, երբ իրեն փորձել են ձերբակալել

PanARMENIAN.Net - Վրաստանի Կախեթի շրջանում ադրբեջանցի տղամարդը կացնահարել է ոստիկանին, երբ իրեն փորձել են ձերբակալել։ 40-ամյա Քամիլ Նամազովի հարվածից ոստիկանը վիրավորում է ստացել, տեղեկացնում է Sputnik Georgia-ն։

Ոստիկանություն կանչել էին Նամազովի ընտանիքի անդամները՝ խնդրում էին ձերբակալել նրան։ Տղամարդն ագրեսիվ էր իրեն պահում և սպառնում էր սպանել իրենց։

Նամազովին ձերակալելու համար ոստիկանության լրացուցիչ ուժեր են պահանջվել։

Վերջին օրերին Վրաստանում ոստիկանների վրա հարձակման ևս 2 դեպք է գրանցվել՝ Աջարիայում և Սվանեթիում։ Երկու դեպքում էլ ոստիկնանները տեղափոխվել են հիվանդանոց։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---