ՀՀ-ում կորոնավիրուսի 1033 նոր դեպք կա և 30 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1033 նոր դեպք կա և 30 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 210,518-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1033-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 30 դեպք է գրանցվել, 25-ը՝ կորոնավիրուսից, և 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3944 դեպք կա, այլ պատճառով՝ 987։

Ապաքինվել է ևս 583 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 190,271 է։ Փաստացի բուժվողների թիվը 15,316 է։

Ընդհանուր առմամբ, 946,642 թեստ է արվել, մեկ օրում` 4641:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---