ԱՄՀ-ն 2021-ին ՀՀ-ում 1% տնտեսական աճ է կանխատեսում, 2022-ին՝ 3.5%

ԱՄՀ-ն 2021-ին ՀՀ-ում 1% տնտեսական աճ է կանխատեսում, 2022-ին՝ 3.5%

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2021-ին Հայաստանում 1% տնտեսական աճ է կանխատեսում, 2022-ին՝ 3.5%։ Այդ մասին հայտարարել է ԱՄՀ ղեկավար Նաթան Փորթերը։

«Հայաստանի տնտեսությունը լրջորեն տուժել է Covid-19 պանդեմիայից և ռազմական գործողություններից։ 2020-ին ՀՆԱ-ն կրճատվել է 7.6%-ով, ինչը պայմանավորված է անկումով ծառայությունների և առևտրի ոլորտում։ Տարեկան սղաճը 2021թ․ մարտին հասել է 5.8%՝ սննդամթերքի գների գլոբալ աճի և դրամի փոխարժեքի նվազման ֆոնին։

Բյուջեի դեֆիցիտը 2020-ին ավելացել է մինչև ՀՆԱ-ի 5.5%՝ խոցելի ձեռնարկություններին և տնային տնտեսություններին աջակցության, ինչպես նա առողջապահության ավելի մեծ ծախսերի ազդեցության պատճառով։ Պետական պարտքը 2020-ին կազմել է ՀՆԱ-ի մոտ 63.5%։ Ընթացիկ հաշվի պակասուրդը կրճատվել է մինչև ՀՆԱ-ի 3.1%, իսկ համախառն ռեզերվները, թեև մի փոքր պակասել են, ադեկվատ են մնում»,-հայտարարել է Փարքերը։

Ըստ նրա, ՀՀ տնտեսության վերականգնումը, հավանաբար, տևական կլինի։

«Կարճաժամկետ հեռանկարում առավել բարենպաստ զարգացումների հավանականությունը կարող է պայմանավորված լինել ավելի արագ, քան ակնկալվում էր պատվաստման ընթացքին, մինչդեռ վարակի նոր ալիքները, անկայունության խորացումը գլոբալ ֆինանսական շուկաներւմ կամ առևտրային լարվածությունը կարող են դանդաղեցնել վերականգնումը և լրացուցիչ արտաքին ճնշումներ առաջացնել»,-ասել է նա։

ՀՀ տնտեսական աճը 2021թ․ բյուջեում կանխատեսվում է 3.2%։ ՀԲ-ն ակնկալում է, որ Հայաստանի տնտեսությունն ընթացիկ տարում կաճի 3.4%-ով, իսկ 2022-ին՝ 4.3%-ով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---