ՌԴ-ն Ադրբեջանին ու ՀՀ-ին կոչ է արել զերծ մնալ ռևանշի հասնելու ձգտումներից ու ռազմատենչ հռետորաբանությունից22 ապրիլի 2021 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և ռևանշի հասնելու ձգտումներից ԼՂ հակամարտության հարցում, քանի որ դա կարող է բերել տարածաշրջանում իրավիճակի սրման: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Մենք կոչ ենք անում կողմերին (Երևանին ու Բաքվին) զերծ մնալ ռրանշիզմի ու ռազմատենչ հռետորաբանությունից, ինչը կարող է տարածաշրջանը կրկին պատերազմի սպառնալիզի տակ դնել»,- ասել է նա: Զախարովան նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի պրակտիկ քայլերը պետք է լինեն եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում: Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ պետք է կարգավորվի նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հարցը: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ կիրագործեն «Զանգեզուրի միջանցքի ստեղծման ծրագիրը՝ կուզի դա Հայաստանը, թե ոչ»: «Եթե Հայաստանն ուզի, այդ հարցը պարզ կլուծվի, եթե չուզի՝ կլուծվի ուժով։ Ես ասում էի պատերազմի ժամանակ ու ասում եմ հիմա՝ նրանք պիտի «ռադ լինեն» մեր հողից բարի կամքով, թե չէ մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը լինելու է Զանգեզուրի միջանցքի հետ», - նշել էր նա։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |