Նորայր Ադալյանի «Տեսիլք» նովելը հրատարակվել է գերմաներեն12 մարտի 2009 - 13:55 AMT PanARMENIAN.Net - 2008 թվականին ֆրանկֆուրտյան «Գլարե» հրատարակչությունն անհրաժեշտ է համարել հրատարակելու հայ ժամանակակից գրող Նորայր Ադալյանի «Տեսիլք» նովելը, որը գերմաներեն հրատարակությունում ստացել է «Տառապանք եւ սեր» անվանումը: Գիրքը թարգմանել է Լեւոն Սարգսյանը: Դա նովելի չորրորդ հրատարակությունն է(«Նորք», «Գրական Հայաստան» հանդեսներում, եւ հայերեն լեզվով առանձին գրքով): Նովելը պատմում է մի դատավորի տառապանքների ու սիրո մասին, որը չի կարողանում հրաժարվել սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ գաղտնի հակումից:«Նորայր Ադալյանի նովելում ես նոր ուղղություն եմ նկատել, ինչը բացակայում է գերմանական գրականությունում, եւ այդ նովելը կարող է շատ հետաքրքիր լինել գերմանացի ընթերցողի համար», - հայտարարել է գերմաներեն հրատարակության ներածության հեղինակ Պաուլ Գալսը գրքերի ֆրանկֆուրտյան տոնավաճառում գրքի շնորհանդեսի ժամանակ: Ներկայումս եւ մինչեւ ապրիլի վերջ Նորայր Ադալյանը կաշխատի Գերմանիայում: Նա գրում է իր հերթական գիրքը, որում նկարագրում է մի երիտասարդ կնոջ ֆանտաստիկ եւ անհեթեթ զգացմունքներն ու մտքերը, պատմում է Հայաստանում իգական եւ արական սեռերի միջեւ հարաբերությունների մասին` ինչպես միշտ շեշտադրելով ժամանակակից աշխարհում անհատի հոգեվիճակը: «Ես սիրում եմ նստել սրճարանում եւ հետեւել մարդկանց: Մարդը կարող է լեզու չիմանալ, բայց հասկանալ մարդկանց»,-«Allgemeine Zeitung»-ին տված հարցազրույցում նշել է Նորայր Ադալյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |