«Հայրենիք»․ ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթաց կսկսվի

«Հայրենիք»․ ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթաց կսկսվի

PanARMENIAN.Net - «Հայրենիք» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կուսակցությունը որոշել է մասնկցել հնարավոր խորհրդարանական արտահերթ ընտրություններին և սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Հաշվի առնելով ՀՀ առջև ծառացած աշխարհաքաղաքական և ներքաղաքական մարտահրավերները,

Հիմք ընդունելով այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող աղետաբեր և պարտվողական վարչախմբին րոպե առաջ հեռացնելու հրամայականը, Առաջնորդվելով հանուն հայրենիքի պայքարը համագործակցային մթնոլորտում կազմակերպելու վճռականությամբ և ազգային ուժերի հետ գործակցելու պատրաստականությամբ,

Արձանագրելով, որ «Հայրենիք» կուսակցությունն իր անզիջում ու արմատական պայքարով ճանապարհ է բացել նաև գաղափարական և ազգային այլ ուժերի համար,

Եվ վերջապես՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ սա պայքար է՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագայի՝ «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշեց՝

Մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը»:

Նշվում է նաև, որ արձանագրելով, որ ճգնաժամային այս իրավիճակում «աղետաբեր և պարտվողական վարչախմբի դեմ ազգային լայն համախմբումը կենսական անհրաժեշտություն է»։ «Համոզված ենք, որ ի դեմս այս դաշինքի՝ իրագործելու ենք մեր ազգի և ժողովրդի կամքն ու երազանքը»,-ասվում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստից հետո հայտարարվեց, որ ՀՀԿ-ն ու ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու են դաշինքով։ Դաշինքների համար խորհրդարան անցողիկ շեմը 7% է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---