Վարչապետի ընտրության հարցն ԱԺ-ում կքննարկվի մայիսի 10-ին

Վարչապետի ընտրության հարցն ԱԺ-ում կքննարկվի մայիսի 10-ին

PanARMENIAN.Net - Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին` ժամը 12:00-ին։ Այդ մասին ասվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի համաձայն` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- նշվում է հայտարարության մեջ:

Մայիսի 3-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետի պաշտոնում։ Ազգային ժողովը հատուկ նիստ էր հրավիրել՝ քննարկելու վարչապետի ընտրության հարցը։ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Փաշինյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես և հայտարարել էին նախապես, այլ թեկնածություն չեն առաջադրել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում նիստին։

Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ եթե պայմանավորվածությունները խախտելու փորձեր լինեն, եթե ինչ-որ պահի ինչ-որ ուժեր փորձեն երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել, ապա կա պատրաստի լուծում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---