Փաշինյան․ Սյունիքում ռուսական ռազմաբազայի 2 նոր հենակետ է ստեղծվել![]() 3 մայիսի 2021 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի 2 նոր հենակետ է ստեղծվել, որոնք լրացուցիչ երաշխիք են Սյունիքի և ՀՀ անվտանգության ապահովման համար։ Այդ մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԱԺ-ում իր ելույթի ժամանակ, որտեղ քննարկվում էր վարչապետի ընտրության հարցը։ Անդրադառնալով արցախյան 44-օրյա պատերազմից հետո ՀՀ անվտանգությանը նոր սպառնալիքների մասին պնդումներին՝ Փաշինյանն ասել է, որ ՀՀ բոլոր սահմանների պաշտպանությունն իրականացնում է հայ–ռուասական համատեղ զորախումբը։ Նա հավելել է, որ դա չի նշանակում, թե բոլոր տեղերում պետք է մարտական դիրքեր լինեն։ Փաշինյանն ասել է՝ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հետո ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |