Ռուս խաղաղապահներն ականազերծում են Մարտակերտի գյուղնշանակության հողերը

Ռուս խաղաղապահներն ականազերծում են Մարտակերտի գյուղնշանակության հողերը

PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահներն ականազերծում են Արցախի Մարտակերտ քաղաքի ծայրամասերը։ Պատերազմի ժամանակ այստեղ եղել են հրետանային դիրքեր։

Տեղի բնակիչները ձեռնապահ են մնում մոտակա գյուղատնտեսական նշանակության հողերում աշխատանքներ իրականացնելուց, մինչև տարածքն ամբողջովին չի մաքրվել պայթուցիկ իրերից։

Ապրիլին և մայիսի սկզբին Մարտակերտի շրջանում ռուս սակրավորները հայտանեբերել և ականազերծել են ավելի քան 200 հրետանային ական և պայթուցիկ իր։

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ընդհանուր առմամբ Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 2064 հա տարածք, 632 կիլոմետր ճանապարհ, ստուգվել է 1733 շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25,603 պայթուցիկ առարկա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---