Մահացել է գիշատիչ կենդանիների հայտնի վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը 4 մայիսի 2021 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Մահացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գիշատիչ կենդանիների հայտնի վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը։ Այդ մասին հայտնել է «Ռոսպետկրկեսը»։ Նա 75 տարեկան էր։ «75 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ․ գիշատիչ կենդանիների հայտնի վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Բաղդասարովը ծնվել էր 1945-ի մայիսի 23-ին` Բաքվում։ 14 տարեկանում սկսել է որպես ձիապան աշխատել Բաքվի կրկեսում, 18 տարեկանից աշխատել է վարժեցնող Մարգարիտա Նազարովայի ղեկավարությամբ։ 1991-ին նա հանդիսատեսին է ներկայացրել իր «Վագրեր շոուն», որին մասնակցել է 18 վագր։ «Այդ պահից ի վեր Բաղդասարովի ելույթներում միշտ անշլագ էր։ Այդ նույն ատրակցիոնում նա բեմ դուրս բերեց իր դստերը՝ Կարինային, իսկ 1994-ից նաև որդուն՝ Արթուրին»,-ասվում է «Ռոսպետկրկեսի» հաղորդագրության մեջ։ 1997-ին Բաղդասարովն արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիսիտ կոչման։ 2012-ին նա նշանակվել է Նիժնի Նովգորոդի կրկեսի գեղարվեստական ղեկավար, իսկ 7 տարի անց նրան տեղափոխել են «Ռոսպետկրկեսի» գլխավոր տնօրինություն։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |