ՀՀ-ում Covid-19-ի 493 նոր դեպք կա և 13 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 493 նոր դեպք կա և 13 մահ

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 493 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 217,900-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 13 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4178 դեպք կա, այլ պատճառով՝ 1029։

Ապաքինվել է ևս 452 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 201,559 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 11,134 է:

Այսպիսով` մայիսի 4-ին կատարվել է 3954 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 1,000,909 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---