Լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդը ժամային կսահմանափակվի․ Նախագիծն ընդունվել է

Լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդը ժամային կսահմանափակվի․ Նախագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Ըստ նոր կարգի՝ լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20 տոկոս կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կկիրառվի ժամային սահմանում` գովազդները կարող են իրականացվել ժամը 22:00-07:00-ն:

Օրենքի նախագիծը ներկայացրել էր կառավարությունը։ Գործադիրը մտահոգություն էր հայտնել, որ ծավալային սահմանափակման նկատմամբ վերահսկողությունը, չափողականությունը, գործիքակազմը բացակայում է։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---