ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանից վերադարձած գերիներին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանից վերադարձած գերիներին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ նրա ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրբեջանում գերությունից մայիսի 4-ին վերադարձած անձանց:

Կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Մայիսի 4-ին Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 3 հայ գերի։

ՀՀ ԱԳՆ տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում, ըստ իրավապաշտպանների` թիվը մոտ է 300-ի։ Մոտ 70-ը պատերազմից հետո վերադարձել է ՀՀ։

Առնվազն 19 գերի, որից 4-ը՝ կին, սպանվել է գերության մեջ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---