Մակունց․ ՔՊ-ն ընտրություններին գնալու է որպես առանձին կուսակցություն

Մակունց․ ՔՊ-ն ընտրություններին գնալու է որպես առանձին կուսակցություն

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա ընտրություններին մասնակցելու է որպես առանձին կուսակցություն, դաշինքով չի գնալու։ Այդ մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նշել է, որ մայիսի 10-ից հետո կներկայացնեն, թե ընտրացուցակն ինչ տրամաբանությամբ է լինելու, ում են ներգրավելու, գրում է Aysor.am-ը։

Մակունցի խոսքով՝ ցուցակում նոր մարդիկ կլինեն: Նա չի մեկնաբանել հարցը, թե գործարարներ ցուցակում ընդգրկվելու են, թե ոչ։

«Ցուցակը կազմվելու է առաջին հերթին կուսակցությունների մասին օրենքին համապատասխան», - ասել է խմբակցության ղեկավարը՝ նշելով իրենց կարգախոսը՝ «Ապագա կա»:

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի: Մայիսի 3-ին ԱԺ-ն առաջին անգամ չընտեց վարչապետ։ Հաջորդ ընտրությունը կայանալու է մայիսի 10-ին։

Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ եթե պայմանավորվածությունները խախտելու փորձեր լինեն, եթե ինչ-որ պահի ինչ-որ ուժեր փորձեն երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել, ապա կա պատրաստի լուծում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---