Քոչարյանը կգլխավորի ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» դաշինքը![]() 6 մայիսի 2021 - 15:57 AMT PanARMENIAN.Net - «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն ԱԺ արտահերթ ընտրույթուններին կմասնակցի Հայ հեղափոխական դանակցության հետ դաշինքով, որը կգլխավորի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դանակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը», - նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։ «Վերածնվող Հայաստանի» հիմնադիրը Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանն է: «Հիմնվելու ենք Սյունիքի վրա, բայց ունենք շատ համակիրներ ամբողջ Հայաստանով մեկ, ու մենք հստակ գիտենք՝ ինչ ենք ուզում, և հստակ տեսնում ենք ճանապարհը՝ ինչպես ենք գնալու՝ այս երկիրը վերակառուցելու: Համար մեկ օրակարգը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է»,- ավելի վաղ հայտարարել էր ինքը՝ Հակոբյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |