Վրաստանում քննարկում են ցամաքային սահմանները բացելու հարցը 7 մայիսի 2021 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում քննարկում են ցամաքային սահմանները բացելու հարցը։ Երկիրը կկարողանա ցամաքային սահմանները բացել պատվաստումների բարձր տեմպերի պայմաններում, հայտարարել է էկոմոնիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան։ «Ինչ վերաբերում է ցամաքային սահմաններին, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Քննարկվում են այն նույն կանոնները, որոնք կան օդային սահմանների դեպքում: Օրինակ, պատվաստում ստացածների համար մուտքի պարզեցում»,- ասել է նա, գրում է Sputnik Georgia-ն։ Նա հավելել է, որ նույն մոտեցումը կարելի է որդեգրել ցամաքային սահմանների դեպքում։ «Դա հնարավոր կլինի պատվաստումների բարձր տեմպերի պայմաններում»,-ասել է Տուրնավան: Նշվել է, որ պատվաստման գործընթացը Վրաստանում դանդաղ է ընթանում։ Մարտի 15-ից մինչ մայիսի 6-ը կորոնավիուսի դեմ պատվաստվել է 47,949 մարդ, երկու դեղաչափ ստացել է 7009 մարդ։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Վրաստանը 2020թ. մարտից փակել է ցամաքային սահմանը բոլոր երկրների հետ։ Օդային ճանապարհով երկիր մուտք գործել կարելի է պատվաստման դեպքում կամ կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանով: Երկրում գտնվելու երրորդ օրը թեստ ներկայացրածները պետք է կրկին թեստավորվեն Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա |