Կոմանդոսը՝ Ազգային հերոս․ Հետմահու պարգևատրվել է

Կոմանդոսը՝ Ազգային հերոս․ Հետմահու պարգևատրվել է

PanARMENIAN.Net - Գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր-Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ ստանալով Ազգային հերոսի կոչում։

Նա պարգևատրվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախյան պատերազմի հերոսի տուն-թանգարան կստեղծվի։ Կոմանդոսի որդին՝ Հայկ Տեր-Թադևոսյանը հայտնել է, որ տուն-թանգարանում ցուցադրվելու են հերոսի անձնական իրերը, մարտական ուղու հետ կապված փաստաթղթեր, քարտեզներ և այլ իրեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---