Պատերազմի ժամանակ հրետակոծված Մարտունու մարզադաշտը վերաբացվել է

Պատերազմի ժամանակ հրետակոծված Մարտունու մարզադաշտը վերաբացվել է

PanARMENIAN.Net - Արցախի Մարտունի քաղաքում մայիսի 9-ին պաշտոնապես վերաբացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծված «Ավագյան արենա» մարզադաշտը:

Դրա վերաբացումը նշանավորվել է ֆուտբոլի վետերանների Մարտունու և Ճարտարի թիմերի ընկերական խաղով, որը նվիրված էր հայ ժողովրդի հաղթանակներին և այդ հաղթանակները կերտած հերոսներին, գրում է «Արցախպրեսը»։

Պատերազմի հետևանքով վնասված Մարտունու մարզադաշտի վերականգնմանն աջակցել են «Երազանք» հիմնադրամի համահիմնադիրները: Այս մասին տեղեկացրել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:

«Աշխատանքներն իրականացվել են մարզադաշտի աշխատակիցների ուժերով և «Վարանդաշին» շինարարական կազմակերպության աջակցությամբ: Մարզադաշտի վերաբացմամբ ուզում ենք ասել, որ հրետակոծելով մեզ հաղթել չի լինի:Մենք ապրել ենք և ապրելու ենք մեր հողում»,-ասել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավարը:

Արցախում սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը նպատակաուղղված թիրխավորում էր նաև քաղաքացիական բնակչությանը՝ այդ թվում՝ դպրոցներ, հիվանդնաոցներ ու այլ հաստատություններ։ Քաղաքացիական բնակավայրերը գնդակոծվում էին, հրետակոծվում ու ԱԹՍ-ների հարվածների տակ հայտնվում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---