Վրաստանի վարչապետը ՀՀ կժամանի![]() 11 մայիսի 2021 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 12-ին կժամանի Երևան։ Նրա այցը Հայաստան պաշտոնական կլինի, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Այցի ծրագիրը դեռևս հայտնի չէ։ Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետ է ընտրվել Գեորգի Գախարիայի հրաժարականից հետո։ Նա մեկ անգամ արդեն զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2013-2015թթ․։ Նա եղել է օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու աջ ձեռքը «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրման տարիներին, որը 2012-ից երկրի իշխող ուժն է։ Սկզբից Ղարիբաշվիլին գլխավորում էր Ներքին գործերի նախարարությունը, իսկ 2013-ին փոխարինեց Իվանիշվլուն վարչապետի պաշտոնում։ Այն ժամանակ Ղարիբաշվիլին դարձավ Վրաստանի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը՝ նա 31 տարեկան էր։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |