Վրաստանի վարչապետը ՀՀ կժամանի![]() 11 մայիսի 2021 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 12-ին կժամանի Երևան։ Նրա այցը Հայաստան պաշտոնական կլինի, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Այցի ծրագիրը դեռևս հայտնի չէ։ Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետ է ընտրվել Գեորգի Գախարիայի հրաժարականից հետո։ Նա մեկ անգամ արդեն զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2013-2015թթ․։ Նա եղել է օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու աջ ձեռքը «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրման տարիներին, որը 2012-ից երկրի իշխող ուժն է։ Սկզբից Ղարիբաշվիլին գլխավորում էր Ներքին գործերի նախարարությունը, իսկ 2013-ին փոխարինեց Իվանիշվլուն վարչապետի պաշտոնում։ Այն ժամանակ Ղարիբաշվիլին դարձավ Վրաստանի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը՝ նա 31 տարեկան էր։ ![]() ![]() Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |