Քվեաթերթիկի ձևը կփոխվի․ Գրիչով նշում չի արվի

Քվեաթերթիկի ձևը կփոխվի․ Գրիչով նշում չի արվի

PanARMENIAN.Net - ԱԺ ընտրությունների քվեաթերթիկի ձևը կփոփոխվի, գրիչով նշում չի արվի։ Այդ մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտարարել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

«Քանի որ այլևս համամասնական ընտրակարգով են ԱԺ ընտրություններն իրականացվելու, քվեաթերթիկը չի ունենալու հետևի հատված, չեն լինելու տարածքային թեկնածուներ։ Քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Այսպիսով, ԿԸՀ-ն ընդունել է որոշումը, որով փոխվում է քվեաթերթիկի նմուշը, քվեաթերթիկի վրա ոչ մի նշում չի կատարվելու։

«Ընտրողն իր քվեարկությունը կատարելու է հետևյալ կերպ. ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնի ծրարի մեջ», - տեղեկացրել է Սմբատյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել Հայաստանում ընտրությունների անցկացման միջոցառումների վերաբերյալ: Հանրապետությունում քվերակությունը տեղի կունենա հունիսի 20-ին, կմեկնարկի ժամը 8.00-ից: Էլեկտրոնային եղանակով քվերակությունն էլ կընթանա հունիսի 11-ից 13-ը:

ՀՀ-ում խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կանցկացվի հունիսի 7-18-ը՝ մինչև ժամը 24.00-ն:

 Ուշագրավ
---